«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Աշխատանք փնտրողները լոտոյի վաճառակետերում են

Աշխատանք փնտրողները լոտոյի վաճառակետերում են
23.02.2014 | 14:30

«Շահել եմ աշխատավարձ լոդո» արտահայտությունը, որը գյումրեցի կնոջ շուրթերից ամեն օր հնչում է հեռուստատեսության գովազդային հոլովակներում, մեղմ ասած, ուղղակի «սպանում» է: Մի ակնթարթում աշխատավարձի տեր դարձած այդ բախտավորների բանակը, որը, չգիտես ինչպես, «ջնջել ու շահել է», պարզապես նյարդայնացնում է. «Այնքան ջնջեցի, մինչև շահեցի մեկ միլիոնը»: Դե արի ու հավատա: Ստացվում է, լոտո խաղացող հայ ժողովուրդն այնքան հնարավորություն ունի, որ կարող է անընդհատ ջնջել մինչև որ շահի՞: Եվ հատաքրքիրն այն է, որ լոտոյի սիրահարները հատուկ շեշտում են՝ եթե մեկ- երկու անգամ ջնջելուց չեն շահում, փորձում են երրորդ, չորրորդ, տեսներորդ անգամ, մինչև բաղձալի միլիոնին հասնելը:
Մտածում ես` այ քեզ հայի խելք. Ենթադրենք` իսկապես բախտները խելքներից առաջ է ընկել, և վերջապես շահել են, բայց հարց է առաջանում` ուրեմն ունեն, չէ՞, որ, հույսները դրած այդ թղթի կտորի վրա, գնում են ու ջնջում: Եթե իսկապես դա այդպես է, ուրեմն, նրանք ընդհանրապես դժգոհելու առիթ չունեն` թե’ երկրից ու իշխանություններից, թե’ աշխատանք ունենալ-չունենալուց, և թե’, առավել ևս, բախտից: Մնում է միայն ջնջել ու շահել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 44123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ